Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ադրբեջանի 5-րդ գումարման խորհրդարանն արձակել և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել: Այս մասին տեղեկացնում է Interfax-ի ադրբեջանական ծառայությունը:
Համաձայն հրամանագրի՝ Միլի մեջլիսի արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2020թ. փետրվարի 9-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել,որ Ադրբեջանի խորհրդարանը նախագահ Ալիևին Միլլի մեջլիսի արձակման մասին դիմում էր ներկայացրել:
Խորհրդարանի ցրման առաջարկով հանդես էր եկել իշխող մեծամասնություն կազմող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը: Կուսակցության ներկայացուցիչների պնդմամբ՝ խորհրդարանն այլևս չի համապատասխանում երկրի նախագահի քաղաքական գծին: