Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ արդարադատության նախարարության մամուլի քարտուղարը հրաժարականի դիմում էր ներկայացրել։
Սակայն, արդեն նշանակվել է ԱՆ-ի մամուլի նոր խոսնակ։
Այսպիսով, նախարար Կարեն Անդրեասյանի հրամանով՝ Արդարադատության նախարարության մամուլի նոր քարտուղար է նշանակվել Մարիամ Մելքումյանը։
Նա ավարտել է ժուռնալիստիկայի ֆակուլտետը ու ունի լրագրող, թղթակից և խմբագիր աշխատելու տարիների փորձ։

