Աշխարհ

Հայտնի է դարձել, թե ով է հաղթել Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում

Հյուսիսային Մակեդոնիայի պետական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ բոլոր քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում ձայների 51,68 տոկոսով երկրի նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչվել իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Ստևո Պենդարովսկին:

Նրա հիմնական մրցակից, ընդդիմության աջակցությունը վայելող Գորդանա Սիլյանովսկա Դավկովան հավաքել է ձայների 44,7 տոկոսը:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Հյուսիսային Մակեդոնիայում ընթանում էին նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ