fbpx
Աշխարհ

Հայտնի է դարձել, թե ով է շահել Իռլանդիայի ամենամեծ խաղագումարը՝ 200 մլն դոլարը

EuroMillions վիճակախաղի կազմակերպիչները սկզբում չԷին հայտարարում հաղթողի անունը և այն խանութի հասցեն, որտեղ գնվել Է շահող տոմսը: Բայց հաջողակը վերջապես եկավ իր փողերի հետևից, և, ի զարմանս կազմակերպիչների, նրանք թվով վեցն Էին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Mirror-ը:

Ընտանիքի անդամները, որոնց անունները չեն նշվում հասկանալի պատճառներով, կազմակերպիչներին պատմել են, որ արդեն վաղուց են տարված վիճակախաղերով: Թեև Իռլանդիայի Նոլ գյուղից եղբայրներն ու քույրերը արդեն վաղուց մեծացել են և յուրաքանչյուրն իր ընտանիքն ունի, բայց նրանք բոլոր հանգստյան օրերին պարտադիր հավաքվում են լոտո խաղալու: Եվ վերջապես նրանց բախտը բերեց և այն Էլ ինչպես…

Հաղթողներից մեկը խոստովանել Է, որ սկզբում չի հավատացել իր աչքերին: Ականջի ծայրով նա լսել Է վերջին երեք թվերը, և դրանք համընկել են: Այնուհետև նա հուզախռիվ Համացանցում ստուգել Է մնացած թվերն ու ցնցվել: Անսպասելիորեն դժվար եղավ մյուս եղբայրներին ու քույրերին համոզել, որ իրենք շահել են: Նրանք որոշել են տոմսն ապահովության համար դնել ներքնակի տակ, իսկ հետո այն հանձնել են Իռլանդիայի ազգային վիճակախաղին: 199 մլն դոլարի չափով այս շահումն ամենամեծն Է երկրի համար, և հաղթողները կկարողանան այն ստանալ մի քանի շաբաթվա ընթացքում:

«Մենք շատ ամուր ընտանիք ունենք: Մենք հաճախ ենք միասին արձակուրդ գնում և անցկացնում հանգստյան օրերը: Մենք չենք ուզում, որ այդ փողերը մեզ փոխեն»,- ասում են նրանք: Կազմակերպիչները նշել են այն խանութը, որը վաճառել Է երջանիկ տոմսը: Դրանից հետո աշխատակիցները կարողացել են, այլևս չթաքնվելով, կազմակերպել հանդիսություն և ինչպես հարկն Է տոնել նման երջանիկ իրադարձությունը, հաղորդել Է Life-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ