ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջարկել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին հանդիպել, ինչին ի պատասխան Ռուսաստանից հանդիպման ժամկետ նշել էին հաջորդ շաբաթվա վերջը։
Այս մասին հայտնել է Պետդեպի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը։
Նա նշել է, որ Բլինքենն ընդունել է ռուսական կողմի առաջարկը՝ հանդիպման ժամկետների հետ կապված։
Հանդիպումը կայանալու է Եվրոպայում ու պայմանով, որ Ռուսաստանը չի ներխուժի Ուկրաինա։