Apple կորպորացիան պատրաստվում Է 2020 թվականին թողարկել 5,42 դյույմ Էկրանով կոմպակտ iPhone-ը: Ինչպես տեղեկացնում է Digitimes-ը, բացի ոչ մեծ Էկրանով iPhone-ից, ընկերությունը կթողարկի մոդել 6,06- և 6,67-դյույմանոց դիսփլեյներով:
Այդ մոդելները կտարբերվեն ներկայիս շարքից, որը ներկայացված Է 6,1 դյույմ Էկրանով iPhone Xr-ով և համապատասխանաբար 5,8 և 6,5 դյույմ անկյունագծով iPhone Xs-ով և Xs Max-ով: Ենթադրվում Է, որ Samsung-ը կամ LG-ն կարող են դառնալ Էկրանների մատակարարներ: Նաև հաղորդվում Է, որ 2019 թվականին Apple-ը կարտադրի իր շարքի մինորային նորացումը և կթողարկի iPhone Xs-ի և Xr-ի բարելավված տարբերակները: Ենթադրվում է, որ շուրջ 80 միլիոն iPhone կիրացվի 2019 թվականի առաջին կեսին և շուրջ 180 միլիոն՝ մինչև տարեվերջ: