Բելառուսցի դիվանագետ Ալեքսանդր Պոգանշևի դեմ մահափորձն Անկարայում կենցաղային վեճի հետևանք է։ Այս մասին հայտարարել է Անկարայի նահանգապետ Վասիփ Շահինը: Այս մասին հաղորդում է РИА Новости -ն։
Նա կոչ է արել տվյալ միջադեպում քաղաքական ենթատեքստ չփնտրել՝ հստակեցնելով, որ դեսպանատան աշխատակցի և հարևանի միջև է վեճ ծագել, որը պաշտոնաթող զինվորական է։
Շահինը հաստատել է, որ միջադեպից հետո հանցագործը տուն է գնացել և ինքնասպանություն գործել։
Հիշեցնենք, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կրակել էին Բելառուսի դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Պոգանշևի վրա:
Ինչպես հաղորդում է Hurriet-ը, նրան տեղափոխել են հիվանդանոց, վիճակը ծանր է։