Լոնդոնի «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը ԱՊԼ-ի 8-րդ տուրի «Բրայթոնի» հետ խաղում (0-3) արմունկի վնասվածք էր ստացել ու փոխարինվել։ Ակումբի պաշտոնական կայքը հայտարարություն է տարածել ֆրանսիացի դարպասապահի առողջական վիճակի վերաբերյալ։
«Մենք կարող ենք հաստատել, որ մեր դարպասապահ Ուգո Լյորիսի արմունկը դուրս է ընկել այսօր՝ «Բրայթոնի» հետ կայացած հանդիպման ժամանակ։
Մեր ավագը վնասվածքի արդյունքում ի վիճակի չէր թիմի հետ վերադառնալ Լոնդոն։ Նա տեղի հիվանդանոցում արդեն իսկ ենթարկվել է բուժզննման և շուտով կվերադառնա Լոնդոն։
Վնասվածքի լրջության վերաբերյալ ավելի հստակ տեղեկություն կլինի գալիք շաբաթվա ընթացքում հասկանալու համար վնասվածքի ողջ բարդությունը և վերականգնման ժամկետները»,-ասված է հայտարարության մեջ։