Հայտնի է՝ երբ Յուվեն կավարտի Ռակիտիչի գործարքը

Ամենադիտվածներ

Իտալական «Յուվենտուսն» արդեն փակված տրանսֆերային պատուհանի ընթացքում չկարողացավ համաձայնության հասնել «Բարսելոնայի» հետ կիսապաշտպան Իվան Ռակիտիչի տրանսֆերի շուրջ և կփորձի գործարքն ավարտել ձմռանը: Այս մասին հաղորդում է TuttoSport-ը:

Ըստ աղբյուրի՝ 31-ամյա ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել տեղափոխվելու Իտալիա: «Յուվենտուսն» արդեն ֆուտբոլիստի հետ ավարտել է անձնական պայմանագրի կետերը: Ակումբները երկարատև բանակցություններ են վարել, բայց համաձայնության չեն եկել:

«Բարսելոնան» չի ցանկացել Ռակիտիչին փոխանակել Էմրե Ջանի հետ, իսկ իտալական գրանդը պատրաստ չի եղել առաջարկելու Ֆեդերիկո Բերնարդեսկիին:

Ռակիտիչն այս մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում ընդամենը 1 խաղ է անցկացրել: Կատալոնական ակումբի հետ խորվաթ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը:

Ամենաթարմ