Ուկրաինական լրատվամիջոցներին հայտնի է դարձել Վլադիմիր Զելենսկու երդմնակալության մոտավոր ամսաթիվը: УНИАН-ի փոխանցմամբ՝ այն կարող է տեղի ունենալ մայիսի 28-ին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Զելենսկու նախընտրական շտաբի ներկայացուցիչներից մեկը հայտնել էր, որ երդմնակալության համար այս ամսաթիվն է ընտրվել, որպեսզի երկրի նոր ղեկավարը չկարողանա ցրել Գերագույն Ռադան այն պարագայում, երբ խորհրդարանական ընտրություններին կես տարուց էլ քիչ ժամանակ է մնացել:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահական ընտրություններին ընտրողների 97 տոկոս ձայների հաշվարկով՝ այդ երկրի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին առաջատար է՝ ձայների 73․7 %-ով, Պյոտր Պորոշենկոյին աջակցել է ընտրողների 26․3 %-ը։