Աշխարհում աշխատավարձերի ամենաբարձր մակարդակով քաղաքների ցանկում առաջին հորիզոնականը զբաղեցրել է ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքը՝ առաջ անցելով շվեյցարական Ցյուրիխից: Այս մասին տեղեկանում ենք «Deutsche Bank»-ի ամենամյա վարկանշային աղյուսակին։
Ըստ ուսումնասիրության՝ Սան Ֆրանցիսկոյում միջին աշխատավարձը, ներառյալ հարկերը, մոտ 6.5 հազար դոլար է, իսկ Ցյուրիխում` 5.9 հազար դոլար, Նյու Յորքում, որը զբաղեցնում է 3-րդ տեղը վարկանիշում՝ 4.6 հազար դոլար:
Ամենաբարձր վարձատրվող քաղաքների ցանկում ընդգրկված են նաև Բոստոնը, Չիկագոն, Սիդնեյը, Օսլոն, Կոպենհագենը, Մելբուռնը և Լոնդոնը։