fbpx
Ժամանց

Հայտնի են «Ոսկե գլոբուսի» մրցանակակիրները

Արդեն հայտնի է, թե ովքեր են դարձել «Ոսկե հլոբուսի» 78-րդ մրցանակաբաշխության անվանակարգերում հաղթողները։

Այս մասին հայտնում է NBC-ն։

Անվանակարգերն ու մրցանակակիրներին ներկայացնում ենք ստորև․

«Լավագույն դրամատիկ ֆիլմ» – Քլոյա Չժաոյի «Քոչվորների երկիր» ֆիլմը,
«Դրամայում կնոջ լավագույն դեր» – Անդրա Դեյին՝ «Միացյալ Նահանգներն ընդդեմ Բիլլի Հոլիդեյի» ֆիլմի համար,
«Դրամատիկ լավագույն դերասան» – Չեդվիկ Բոուզմանը՝ «Մա Ռեյնի․ բլյուզի մայրը» ֆիլմի համար,
«Լավագույն կատակերգություն» – Ջեյսոն Ուոլիների «Բորատ-2» ֆիլմը,
«Լավագույն սցենարիստ» – Ահարոն Սորկինը՝ «Չիկագոյի յոթնյակի դատը» ֆիլմի սցենարի համար,
«Երկրորդ պլանի լավագույն դեր» – Դենիել Կալույան և Ջոդի Ֆոսթերը,
«Լավագույն օտարալեզու ֆիլմ» – Լի Այզեկ Չունի՝ «Մինարին» ֆիլմը,
«Լավագույն անիմացիոն ֆիլմ» – «Հոգին»,
«Լավագույն մինի սերիալ» – «Թագուհու քայլը» ֆիլմը,
«Լավագույն դրամատիկ սերիալ» – «Թագը» նովելը,
և այլն։

Մրցանակաբաշխությունն անցել է ԱՄՆ-ում։ Վերոնշվածները անվանակարգերի մի մասն էին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ