fbpx
Էկո

Հազվագյուտ կովկասյան հովազի լուսանկարը՝ արծաթե հուշադրամի դարձերեսին

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից պահպանվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում թաքնված տեսախցիկների միջոցով նկարահանված կովկասյան հովազի (Panthera Pardus Ciscaucasica) լուսանկարն արժանացավ Շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի հավանությանը՝ հայտնվելով «Կովկասյան ընձառյուծի տարի» արծաթե հուշադրամի դարձերեսին։

Լուսանկարն արվել է 2019թ․-ի հունվար ամսին։ Կովկասյան հովազի տվյալ առանձնյակը նկարահանվել է Վայոց ձորի մարզում։ Տարածքը մասնավոր կերպով պահպանվում է FPWC կողմից դեռևս 2011թ․-ից։ Այս տարիների ընթացքում կատարված աշխատանքի և ցուցաբերած նվիրվածության արդյունքում կովկասյան հովազը վերադարձավ ու հաստատվեց Վայոց ձորի մարզում։ Նմանատիպ դեպքերը մասնավոր կերպով պահպանվող տարածքների արդյունավետությունն ապացուցող լավագույն ցուցանիշն են։

Հայաստանի կենդանիների կարմիր գրքի տվյալների համաձայն՝ ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered EN C2a(i)», իսկ տեսակը՝ «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»՝ CR C2a(i); D: բնակեցնում է Հարավարևմտյան և Հարավային Հայաստանը՝ «Խոսրովի անտառ» արգելոցի կենտրոնական և արևելյան հատվածներից մինչև հայ-իրանական սահմանը՝ Գեղամա, Զանգեզուրի, Վայոց ձորի, Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաների սահմաններում: Կովկասյան հովազի համար շատ կարևոր է նաև դժվարհասանելի ժայռերի առկայությունը, որոնք հնարավորություն են տալիս հովազին բեզոարյան այծերին որսալու ժամանակ
հանկարծակի դուրս գալու:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ