Առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրի հաստատումը

Հրապարակող՝

Առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրի հաստատումը

Ամենադիտվածներ

Կառավարությունը հաստատել է Առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում տվյալների հավաքման, վարման և փոխանցման կարգը: Այս ռեգիստրի ստեղծումը նախատեսված է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով, որը նպատակ ունի ապահովել առողջության համընդհանուր ապահովագրության պատշաճ իրականացումը: Ռեգիստրը պարունակում է անձնական և ոչ անձնական տվյալներ, որոնք անհրաժեշտ են առողջապահական ծառայությունների մատուցման համար: Այն փոխգործելի է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների էլեկտրոնային համակարգերի հետ, ինչը թույլ է տալիս արդյունավետորեն փոխանցել տվյալները տարբեր աղբյուրներից:

Ռեգիստրի միջոցով ապահովագրված անձինք կարող են մուտք գործել էլեկտրոնային առողջապահության համակարգ և ծանոթանալ իրենց կարգավիճակին: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն նշել է, որ հունվարի 8-ի դրությամբ ապահովագրությունում արդեն գրանցվել է 16266 սպասարկված այց:

Ամենաթարմ