Ձյան առատ տեղումներ Ճապոնիայում

Հրապարակող՝

,

Ձյան առատ տեղումներ Ճապոնիայում

Մոտ երկու հազար մարդ ստիպված է եղել գիշերն անցկացնել Սապորոյի (Հոկայդո) Սին Տիտոսե օդանավակայանում՝ ավիաչվերթների չեղարկման եւ տեղի տրանսպորտի գործունեության խափանումների պատճառով, որոնք առաջացել են ձյան առատ տեղումների պատճառով։ Այստեղ նման վիճակ էր ստեղծվել նաեւ մեկ օր առաջ։ Ճապոնիայի հանրային հեռուստատեսության տվյալներով՝ մարդիկ ստիպված են եղել քնել գետնին, օդանավակայանի աշխատակազմը դրա համար ներքնակներ եւ քնապարկեր է տրամադրել։

Ճապոնիայի հյուսիսում վերջին մի քանի օրերին ձյան առատ տեղումները շարունակվել են, տեղումների մակարդակը որոշ շրջաններում հասել է 72 սանտիմետրի, ինչը ռեկորդային ցուցանիշ է հունվարի համար։ Տեղի օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ ձյան տեղումները կարող են վերսկսվել հունվարի 28-29-ին եւ տեղի բնակիչներին հորդորում են ուշադիր հետեւել համապատասխան տեղեկատվությանը։ Վատ եղանակի պատճառով Ճապոնիայում չեղարկվել են ավելի քան հազար գնացքների երթեւեկություն եւ հարյուրավոր ավիաչվերթներ, որից տուժել է ընդհանուր առմամբ 150 հազար մարդ։

Ամենաթարմ