Հեղեղներ ու սողանքներ Ինդոնեզիայում․ կան տասնյակ զոհեր ու անհետ կորածներ

Ամենադիտվածներ

Ինդոնեզիային մահաբեր ցիկլոն է պատուհասել, որի հետևանքով արդեն իսկ կան զոհեր, տուժածներ ու ավերածություններ։

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ հեղեղներից ու սողանքներից հայտնի է 55 զոհի ու շուրջ 40 անհետ կորածի մասին։ Երկրի իշխանությունները հայտնել են, որ զոհերի թիվը կարող է աճել։ Նաև կան ավերածություններ ու բազմաթիվ տներ էլ մնացել են ջրի տակ։

Ըստ աղբյուրի՝ Ինդոնեզիայում հայտաարարել են, որ ցիկլոնը դեռ շարունակելու է անձրևների ու փոթորիկների պատճառ դառնալ, որոնք կարող են իրենց հետ կրկին ավերածություններ բերել։

Ամենաթարմ