fbpx
Աշխարհ

Բրիտանական միապետին ղեկավարի պաշտոնից հեռացման օգտին կքվեարկեն Անտիգուան և Բարբուդան

Անտիգուայի և Բարբուդայի վարչապետը հայտարարել է, որ Կարիբյան ավազանի ժողովուրդը հանրաքվե կանցկացնի հարցի շուրջ՝ արդյոք այն հանրապետություն կդառնա և կհեռացնի թագավոր Չարլզ III պետության ղեկավարի պաշտոնից առաջիկա մի քանի տարիներին, գրել է CNN-ը։

Երբ շաբաթ օրը Չարլզ III պաշտոնապես Անտիգուայի և Բարբուդայի թագավոր հռչակվեց, վարչապետ Գասթոն Բրաունը ITV հայտել էր, որ առաջիկա երեք տարում նախատեսում է հանրաքվե անցկացնել երկրի՝ հանրապետություն դառնալու վերաբերյալ:

«Սա հարց է, որը պետք է հանրաքվեի դրվի՝ ժողովրդի կողմից որոշվելու համար»,- ասել էր նա՝ հավելելով, որ դա «միապետի նկատմամբ որևէ անհարգալից վերաբերմունք չի նշանակում։ Դա թշնամական ակտ չէ»: Նա պարզաբանել էր, որ դա կդառնա վերջին քայլն «անկախության շրջանն ավարտելու և իսկապես ինքնիշխան պետություն դառնալու ճանապարհին»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ