fbpx
Սպորտ

Ռոնալդուն միտք չունի հեռանալ Յունայթեդից

Ռոնալդուն չի պատրաստվում լքել «Մանչեսթեր Յունայթեդից» այս մրցաշրջանում։

Նախօրեին տեղեկություններ հայտնվեցին, որ պորտուգալացին դժգոհ է տրանսֆերային շուկայում «Մանչեսթեր Յունայթեդի» ցածր ակտիվությունից և այդ պատճառով կարող է հեռանալ։

Սակայն, ինչպես հայտնում է Sky Sports-ը, 37-ամյա հարձակվողը մտադիր չէ փոխել թիմը և հուլիսի սկզբին կսկսի մինչմրցաշրջանային մարզումները «Յունայթեդի» հետ:

Անցած մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր մրցաշարերում «կարմիր սատանաների» կազմում անցկացրած 39 խաղում խփել է 24 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ