Այսօր առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը:
Հերիքնազ Տիգրանյանը մասնագիտությամբ իրավաբան է: 1996-2001թթ. եղել է ՀՀ Լեզվի պետական տեսչության առաջատար իրավաբան:
1997-2003թթ. եղել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի, 2000-2010-ին Հայաստանի ոստիկականական ակադեմիայի, 2008-2012թթ. ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի, 2012-2015-ին Փաստաբանական դպրոցի դասախոս:
2001-2004թթ. եղել է «Ընտրական համակարգերի միջազգային» հիմնադրամի, 2004-2005-ին «Հասարակական երկխոսությունների նախաձեռնությունների» ՀԿ քաղաքացիական ուսուցանող:
2006-2008թթ. աշխատանքի և սոցիալակական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչության իրավական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ:
2008-2009թթ. սփյուռքի նախարարության անձնակազմի կառավարման բաժնի պետ է եղել, 2009-2018-ին` «Թրանսփերնսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու:
Գրում է shantnews.am-ը։
