fbpx
Խորհրդարան

Հերթական բաց դասն անցկացրել է պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը

«Բաց դռներ» ծրագրի շրջանակում մայիսի 30-ին խորհրդարան այցելած Երևանի «Իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ» կրթահամալիրի ուսանողների, դասախոսների և ՀՀ Շիրակի մարզի Կառնուտի միջնակարգ դպրոցի աշակերտների ու ուսուցիչների հետ հանդիպել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

Պատգամավորը խոսել է խորհրդարանի կառուցվածքի, գործունեության, օրենսդրական գործընթացների մասին: Նա պատասխանել է կրթության ոլորտին, երկրի քաղաքական ու տնտեսական իրավիճակին վերաբերող հարցերի:

Կառնուտի դպրոցի ներկայացուցիչները կարևորել են մարզերի հետ մայրաքաղաքի կապերի ամրապնդումն ու փոխգործակցությունը և այդ նպատակով առաջարկել են ստեղծել երիտասարդների համագործակցության համայնքային կենտրոններ:

Ներկաները հետաքրքրվել են առաջիկայում իրականացվելիք կրթական ծրագրերով, իսկ Կառնուտի դպրոցի ուսուցիչներն արծարծել են միջհամայնքային անվճար տրանսպորտ ունենալու հարցը:

Արուսյակ Ջուլհակյանը խոստացել է հետևողական լինել և օգնել գտնելու լուծումներ:

Շիրակի մարզի աշակերտները պատգամավորին հրավիրել են իրենց դպրոց` տեղում ծանոթանալու խնդիրներին:

Հյուրերը նաև շրջել են խորհրդարանի շենքում, հետևել Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքին, այցելել ԱԺ թանգարան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ