«Միլանը» պատրաստ է գնել «Այաքսի» հարձակվող Սեբաստիան Ալլերի տրանսֆերը, հայտնում է իտալական Calciomercato-ն։
Ամստերդամցիները բաց կթողնեն 27-ամյա խաղացողին, եթե այս ամառ ստանան 40 մլն եվրոյի առաջարկ:
Այս մրցաշրջանում Ալլերը բոլոր մրցաշարերում խփել է 34 գոլ, այդ թվում՝ 21-ը Էրեդիվիզիում, ուստի խաղացողի տրանսֆերի նկատմամբ պահանջարկը հսկայական է:
Իվուարցի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բավարիան»։