Պրեմիեր լիգայի հինգ ակումբներ հետաքրքրված են Ջուդ Բելինգհեմով

Պրեմիեր լիգայի հինգ ակումբներ հետաքրքրված են Ջուդ Բելինգհեմով։

19-ամյա կիսապաշտպանը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվում Դորտմունդի «Բորուսիայից»։

Անգլիացի ֆուտբոլիստի համար իսպանական ակումբի հետ մրցել են Պրեմիեր լիգայի ևս հինգ թիմեր։ Դրանք են՝ «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը», «Չելսին», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Միաժամանակ նշվում է, որ «քաղաքայինները» խաղացողին առաջարկել են երկու անգամ ավելի շատ աշխատավարձ, քան «Ռեալը», սակայն Բելինգհեմը ընտրություն է կատարել հօգուտ մադրիդցիների։

Գերմանիայում երեք մրցաշրջանի ընթացքում կիսապաշտպանը անցկացրել է 132 հանդիպում, դարձել 24 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։

Ամենաթարմ