Փետրվարի 21-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանների և վետերանների խորհրդի անդամների հետ համատեղ, Նոր Խարբերդ 2-րդ փողոցից բերման են ենթարկել 52-ամյա Ավետիս Մ.-ին, որը 2018թ. հոկտեմբերի 17-ից Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:
Հետախուզվողը հայտնաբերվեց Նոր Խարբերդում
By
Posted on