Մարտի 3-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Շրջանային փողոցից բերման է ենթարկվել 35-ամյա Սուրեն Բ.-ն, որը մարտի 1-ից ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով հետախուզվում էր ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից: