ՀՖՖ-ն հայտարարում է ընդունելություն ֆուտբոլի և ֆուտզալի մրցավարական դասընթացների համար

ՀՖՖ-ն հայտարարում է ընդունելություն ֆուտբոլի և ֆուտզալի մրցավարական դասընթացների համար։ Մրցավարական դասընթացներին կարող են մասնակցել նվազագույնը 1մ 75սմ հասակով, 18-25 տարեկան արական և իգական անձինք:

Ուսուցումն անվճար է:

Անհրաժեշտ փաստաթղթեր – անձնագրի պատճեն, զինգրքույկի պատճեն (պարտադիր է միայն զինվորական ծառայություն անցած անձանց համար), ատեստատի կամ դիպլոմի պատճեն, բժշկական տեղեկանք, 3×4 չափսի մեկ լուսանկար:

Դիմումները կընդունվեն 2019թ. դեկտեմբերի 2-ից Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում՝ 70 սենյակում: Հասցե՝ Երևան, Ա. Մանուկյան 11: Հեռախոս՝ 55-33-10, լրացուցիչ 1-50:

Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

Ամենաթարմ