ՀՀ Արարատի մարզի ջրային տարածքներում առգրավվել են կախովի ցանցեր

Ամենադիտվածներ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ  ապրիլի 18-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերասկողության և Արարատի տարածքային բաժինների աշխատակիցները ստուգայց են կատարել ՀՀ Արարատի մարզի ջրային տարածքներում, մասնավորապես՝ Ռանչպարի և Հովտաշենի ջրամբարտակների, Սևջուր, Հրազդան գետերի տարբեր հատվածներում։

«Ապրիլի 18-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերասկողության և Արարատի տարածքային բաժինների աշխատակիցները ստուգայց են կատարել ՀՀ Արարատի մարզի ջրային տարածքներում, մասնավորապես՝ Ռանչպարի և Հովտաշենի ջրամբարտակների, Սևջուր, Հրազդան գետերի տարբեր հատվածներում։ Առգրավվել են տասնյակից ավելի կախովի ցանցեր («էկրաններ»), դնովի ցանց, տարվել են բացատրական աշխատանքներ, տրվել նախազգուշացումներ։
Ստուգայցերը կրելու են պարբերական բնույթ, կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։
Շնորհակալություն ենք հայտնում օրինապահ ձկնորսներին համագործակցության համար»։

https://www.facebook.com/ecoinspect.am/posts/2579876665596927

Ամենաթարմ