Հունիսի 19-ին դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին (Saad Hariri):
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հայ-լիբանանյան հարաբերությունների երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգային հարցերի։ Քննարկվեցին նաև երկու երկրների վարչապետերի գլխավորած հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային գործունեության վերաբերյալ մանրամասներ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։
