fbpx
Խորհրդարան

Հայաստանից դուրս ավելի լավ ես զգում մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների արդյունքները․ պատգամավոր

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգին Խանդանյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Եվրանեսթի առաջին աշխատանքային օրվա վերջում՝ նկար՝ Մուրադի դեմքով ))

Իրականում Հայաստանից դուրս ավելի լավ ես զգում (ու վայելում) մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների արդյունքներն ու ազդեցությունը։ Տարբեր համատեքստերում ինչպես Արևելյան գործընկերության երկների մեր կոլեգաները, այնպես էլ Եվրախորհրդարանի պատվիրակները շեշտում են, որ Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններն ուսանելի և օրինակելի են։

Մեր պատվիրակությունն բոլոր հանձնաժողովներում շատ լավ աշխատեց՝ թե ընդունվելիք զեկույցներում անհրաժեշտ փոփոխությունները հաստատելով և թե քննարկումներին ակտիվ մասնակցությամբ»։

Նշենք, որ լիագումար նիստը տեղի կունենա այսօր։

https://www.facebook.com/khandanyan/posts/10216004159360963

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ