«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Պաշտոնապես՝
Հայաստանի օդային երթևեկության կարգավարները ինքնամեկուսացել են կորոնավիրուսից:
Կորոնավիրուսից ինքնամեկուսացել է «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության անձնակազմը, որը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի երկու միջազգային օդանավակայաններում անվտանգ օդային երթևեկության կազմակերպման համար: Կորոնավիրուսով վարակման վտանգի պատճառով աշխատակիցները ինքնամեկուսացվել են Ընկերության վարչական շենքում:
Որոշումը կայացվել է համատեղ՝ Առողջապահության նախարարության, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և “Հայաէրոնավիգացիա” ՓԲԸ-ի ղեկավարության կողմից։ Հարկադիր նախազգուշական միջոցներ են ձեռնարկվել Էջմիածնում Ընկերության աշխատակցի կորոնավիրուսով վարակման փաստի բացահայտման կապակցությամբ: Երկրի օդային երթեւեկության շարունակական սպասարկումն ապահովելու համար շենքում ներկա պահին գտնվում են Ընկերության ղեկավարությունը՝ գլխավոր տնօրեն Արթուր Գասպարյանի գլխավորությամբ, ավիակարգավարների, ինժեներատեխնիկական մասնագետների անհրաժեշտ նվազագույն 75- հոգանոց անձնակազմը : Ընկերության ղեկավարությունը հրատապ կազմակերպել և ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները կարանտինի տակ գտնվող անձնակազմի շարունակական աշխատանքը և հանգստը , ի սկզբանե 14 օր տևողությամբ, այսինքն : “Զվարթնոց” օդանավակայանի տարածքում գտնվող ընկերության վարչական շենքը ոչ ոք չի կարող մուտք գործել, ինչպես նաև լքել այն:
Այս որոշումը կապահովի անխափան օդային երթևեկությունը Հայաստանի Հանրապետության օդային տարածքում, ինչպես նաև երկրի երկու միջազգային օդանավակայաններում»:
Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus ։
https://www.facebook.com/photo.php?fbid=1264233743771740&set=a.254071451454646&type=3