fbpx
Հասարակություն

ՀՀ պետական սեկտորում 2989 թափուր աշխատատեղ կա. Զարուհի Բաթոյան

Մայիսի 6-ին իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսի ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ Հայաստանում մասնավոր հատվածում 5 և ավելի աշխատակիցներ ունեցող շուրջ 5700 ուսումնասիրված ընկերություններում կա 2525 թափուր աշխատատեղ, իսկ պետական սեկտորում՝ 2989 թափուր աշխատատեղ:

Նա նաև անդրադարձավ երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը: Զարուհի Բաթոյանը ասաց, որ պետք է հատկապես կարևորել այդ երեխաների ընտանիքներին ոչ միայն նյութական, այլև հոգեբանական աջակցությունը: Սակայն նախարարը հավելեց, որ  խոսքը, իհարկե, երեխաներին ուղղակի մանկատներից դուրս բերելու և առանց ընտանիքին աջակցելու ընտանիքին վերադարձնելու մասին չէ:

Բաթոյանը նշեց նաև, որ քաղաքացիները կարիք ունեն սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացման: «Մարդու կարիքը պետք է հասցեական լինի և այն պետք է նախ սոցաշխատողը ճանաչի: Քաղաքացիները կարիք ունեն սոցաշխատողի, որպեսզի իրենց խնդիրների մասին պետությունը, գերատեսչությունը տեղեկանա ինքնուրույն և ոչ թե մարդը գնա դիմի այս կամ այն կառույցին իր մասին իմաց տալու համար»,-ասաց Զարուհի Բաթոյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ