Հայ-ռուսական

Հայաստանում բոլոր սցենարները տանում են դեպի Ռուսաստան

Հայաստանում, ինչպես նաև Արցախում, տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, ուղղակի ի տարբերություն Արցախի, այստեղ չի հրապարակվել այդ ակտը, ինչպես որ դրա մասին հայտնեց Արայիկ Հարությունյանը, որ իր որոշումները հաստատվելու է Անվտանգության խորհրդի կողմից։

Քանի դեռ ժողովուրդը ամբողջապես չի մտնում կեղծ տեղեկատվական հոսքերի մեջ, և փորքր ինչ տարբերում է ճշմարտությունը ստից, դա ետ է պահում, որ Նիկոլ Փաշինյանին նույնպես զրկեն ֆորմալ իշխանությունից։ Միգուցե նա Սգո երթը այդ գիտակցմամբ կազմակերպեց և ինքն էլ մասնակից դարձավ, որպեսզի ներքաղաքական և ռուսական ճնշումներին հակակշիռ ստեղծի։ Բայց հակադիր բևեռից ամեն ինչ անում են, որպեսզի նրա վարկանիշը զրոյացվի, ու տպավորությունն ստեղծվեց, որ դրան ամենաշատը ձգտում է հենց ինքը և իր թիմը, երբ Եռաբլուրում տեղի ունեցան ժողովրդի տեսանկյունից սրբապիղծ երևույթները։ Սակայն ժողովրդի վերաբերմունքն ամենամեծ պատճառը չէ։

Ամենակարևոր պատճառն այն է, որ Հայաստանում կարող է հնչեցվել Ռուսաստանի կողմից Արցախի օկուպացման մասին, որն իրականում հավասարեցվեց Դոմբասի, Ղրիմի, Օսեթիայի և համանման այլ կոնֆլիկտներին, իսկ այնուհետև՝ Հայաստանը ՌԴ կոմից հիբրիդային օկուպացիայի մասին, ինչի դիմաց Ռուսաստանի վճարը կարող է սահմանվել դաշնության անկումը։

Էական չէ՝ դա կհնչեցվի իշխանությունների, թե ընդդիմադիրների կողմից, սակայն էական է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, ինչպես նաև 17 կուսակցությունների ժողովն ու նաև այն ընդդիմադիրները, որոնք դեռ ակտիվորեն չեն դրսևորել իրենց, գիտակցեն դրա ուժը և դրա վնասակար հետևանքները Ռուսաստանի համար, ինչով հնարավոր կլինի կանխարգելել վերջիններիս կողմից զարգացող էքսպանսիան Հայաստանում։

Բնականաբար Ռուսաստանը ամեն կերպ Հայաստանին վախեցրել ու վախեցնելու է Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիվ դրսևորումներով, որոնց գործնական փուլի անցնելու դեպքում առաջին հերթին արժե պատասխանել արևմուտքի հետ նոր հարաբերություններ սկսելով։ Քանզի արևմուտքը, ինչքան էլ թույլ է տվել Թուրքիային հզորանալ, նույնքան էլ ցանկանալու է, որ մեր նման երկիրը ճնշման գործիքները «հանի դարակից» և անկախ ռուսական կամքից գործածի ընդդեմ իրենց չենթարկվող Թուրքիայի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ