Հայաստանի Հանրապետւթյունում դեկտեմբերի 13-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 342604 դեպք, որոնցից 325832 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 7476 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 3619 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է քովիդի 66 նոր դեպք։ Մեկ օրում ապաքինվել են ևս 438 պացիենտներ, արձանագրվել է 17 մահ։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով 7819 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1477 է: Մինչ այս կատարվել է 2 451 381 թեստավորում: