ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք, առողջացել է ևս 5 քաղաքացի

Հրապարակող՝

Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում կորոնավիրուս է հայտնաբերվել

Ամենադիտվածներ

Ապրիլի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 833 դեպք (11 նոր դեպք), որոնցից 62-ը առողջացած, 8-ը՝ մահվան ելքով։ Բուժվում է 763 պացիենտ։

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

-մնացե’ք տանը,

-սահմանափակե’ք շփումները,

-հետևե’ք անձնական հիգիենային,

-հաճախակի լվացե’ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,

-հնարավորության սահմաններում նվազեցրե’ք հանրային տրանսպորտից օգտվելը,

-շփումների դեպքում պահպանե’ք առնվազն 1 մետր հեռավորություն,

-գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե’լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,

-եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է,

-ինքնամեկուսացե’ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,

-պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,

-խուճապի մի’ մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:

ԱՆ-ն հիշեցնում է, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

Ամենաթարմ