Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 11-ի` ժամը 11:00-ի դրությամբ, գրանցվել է կորոնավիրուսի ընդհանուր 342405 դեպք, որոնցից 324834 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 8309 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 6700 թեստավորում, որից հաստատվել է 290 նոր դեպք։ Մեկ օրում ապաքինվել են ևս 610 հիվանդներ, արձանագրվել է 21 մահ։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով 7788 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1464 է: Մինչ այս կատարվել է 2440627 թեստավորում: