ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արմեն Արզումանյանը կգործուղվի Ֆիլիպիններ

Հրապարակող՝

venezuela-air

Ամենադիտվածներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը կգործուղվի Ֆիլիպինների Հանրապետություն։

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանին 2019 թվականի մայիսի 20-24-ը գործուղել Ֆիլիպինների Հանրապետություն (Մանիլա)՝ Ասիական-խաղաղօվկիանոսյան երկաթուղային նորարարությունների համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Արզումանյանի՝ Ֆիլիպինների Հանրապետություն (Մանիլա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Արզումանյանի՝ Ֆիլիպինների Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը», – ասված է որոշման մեջ:

Ամենաթարմ