fbpx
Սպորտ

Հիասթափությունն արդեն հետևում է, ես մոտ եմ վերադառնալուն․ Պոգբա

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Պոլ Պոգբան խոսել է իր վերադարձի մասին։

«Ես արդեն մարզվում և աշխատում եմ գնդակի հետ: Իմ հիասթափությունն արդեն ետևում է, հիմա ես մոտ եմ վերադառնալուն: Հիմա պարզապես մտածում եմ վերադառնալու և թիմի հետ մարզվելու մասին: Նման բան իմ կարիերայում երբեք չէր պատահել: Բայց հիմա ես խաղային քաղց ունեմ, դա ցույց է տալիս, թե որքան եմ սիրում ֆուտբոլը:

Մրցաշրջանի սկզբում «Սաութհեմփթոնի» հետ խաղում ես ոտքս վնասեցի, և երկար ժամանակ խաղացի այդ վնասվածքով: Բայց ավելի ուշ հասկացա, որ կոտրվածք ունեմ: Ես վիրահատվել եմ, և հիմա ամեն ինչ լավ է: Ես ոչինչ չեմ զգում և հուսով եմ, որ շուտով կկարողանամ վերադառնալ», – Պոգբայի խոսքերը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ