Ուկրաինայի Զինված ուժերը HIMARS ամերիկյան համազարկային ռեակտիվ համակարգից հարվածել են Էներգոդարի վարչական շենքին և քաղաքացիական ենթակառուցվածքի այլ օբյեկտների։ Այս մասին հայտնել է քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վնասվել է քաղաքի մուտքի մոտ գտնվող կամուրջը, ինչպես նաեւ «Լուչ» ենթակայանը։
«Գնդակոծության հետևանքով տուժածներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։