Տարածքային զարգացման հիմնադրամի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ շարունակվում են Գառնի-Լանջազատ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները:
Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանի Facebook-ի էջից։
Ծրագրի իրականացումը էական նշանակություն կունենա զբոսաշրջության զարգացման համար՝ անվտանգ և ժամանակակից ճանապարհի հնարավորություն ընձեռելով դեպի Դվինի հնավայր, Ազատ գետ և Գառնու տաճար:
Ճանապարհի հարակից հատվածներում նոր զբոսաշրջային գոտիների և ժամանցի վայրերի հիմնման հնարավորություն կստեղծվի:
Կոտայքի և Արարատի մարզերն իրար կապող միակ կարճ ճանապարհը 18 կմ է, որից 10 կմ-ը Արարատի մարզի տարածքում է, 8-ը՝ Կոտայքի: