Նորոգվում է Աբովյանի մուտքի խաչմերուկից դեպի Արզնի տանող ճանապարհը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ աշխատանքային այցի շրջանակներում դիտարկել ենք մարզում 2022 թ․ հիմնանորոգման ենթակա ճանապարհահատվածները։

Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:

«Մասնավորապես, եղել ենք Աբովյանի մուտքի խաչմերուկից (դիսպանսերի դիմաց) դեպի Արզնի տանող ավտոճանապարհահատվածում. նախարարին ներկայացրել եմ ճանապարհահատվածի վատթար վիճակի և դրա հիմնանորոգման անհրաժեշտության մասին:

Ուրախությամբ հայտնում եմ, որ տարածքային կառավարում – մարզպետարան – տեղական ինքնակառավարում փոխգործակցության արդյունքում պետական բյուջեով ճանապարհի շուրջ 1,4 կմ հատվածի հիմանորոգումն արդեն մեկնարկել է:

Իմ հանձնարարությամբ, մարզպետարանի ոլորտի պատասխանատուները այց են կատարել և առաջիկայում էլ կլինեն շինհրապարակում՝ աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով:

Մեր աշխատանքի առանցքում մարզի բացառապես բոլոր վատթար ճանապարհների հիմնանորոգումն է, և ամենօրյա ռեժիմով քննարկում ենք բոլոր հնարավոր տարբերակները մարզի ճանապարհահատվածների հիմնանորոգումն ու բարեկարգումը որևէ ծրագրում ընդգրկելու նպատակով:

Այս ուղղությամբ մեր անելիքները չեն դադարում»,- նշված է գրառման մեջ:

Ամենաթարմ