ԱԺ-ն ընտրեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ

Հրապարակող՝

ԱԺ-ն ընտրեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են Արա Նռանյանին՝ որպես համաձայնեցված միասնական թեկնածու:

Ըստ Արա Նռանյանի՝ հանձնաժողովը պետք է ծավալի բոլոր կողմերի շահերը հավասարակշռող գործունեություն: Խոսելով էներգետիկայի ոլորտի խնդիրների մասին՝ Նռանյանը նոր ատոմակայանի կառուցումը դրական է գնահատել:

Այնուհետև ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է քվեարկության արդյունքները: Ազգային ժողովի 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 75-ը: Քվեատուփում առկա էր 75 քվեաթերթիկ, որոնցից անվավեր չեն եղել: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. 68 կողմ, 7 դեմ:

Արա Նռանյանն ընտրվել է ՀԾԿՀ անդամ:

Ամենաթարմ