Հնարավոր է մեկընդմիշտ վերացնել պլագիատը, սակայն գոնե շատ նվազեցնելը գտնվում է բուհերի դաշտում. Հովհաննես Հովհաննիսյան

Հրապարակող՝

Հնարավոր է մեկընդմիշտ վերացնել պլագիատը, սակայն գոնե շատ նվազեցնելը գտնվում է բուհերի դաշտում. Հովհաննես Հովհաննիսյան

Ամենադիտվածներ

Այսօր Ազգային ժողովի նիստում քննարկվում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: Ըստ նախագծի առաջարկում է արգելել կուրսային, դիպլոմային և այլ աշխատանքների վաճառքը: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը, դիմելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանին, նշեց, որ գնահատում է ուսանողներին նման ծառայություններից օգտվելուց հետ պահելու նրա ջանքերը: Սամսոնյանն ասաց՝ նախագծում նշվում են գովազդային այն տեսակները, որ իրավասու մարմինների վերահսկողության տակ են, մինչդեռ հնարավոր է օգտագործել գովազդային այլ միջոցներ և մեթոդներ ևս, որ լինելու են անվերահսկելի: Նա հետաքրքրվեց՝ ինչպե՞ս եք վերահսկելու դաշտը, եթե գովազդը պատերին չի փակցված, նաև նշեց՝ խոսում են կազմակերպություններին վերահսկելու մասին, սակայն հարց է առաջանում՝ անհատներին ինչպե՞ս են վերահսկելու:

Սամսոնյանի նկատառումներին ի պատասխան Հովհաննես Հովհաննիսյանը ասաց.

«Պլագիատի դեմ խնդիրը ողջ աշխարհում գոյություն ունի, հակված չեմ մտածելու, որ այս հարցը մեկ կամ երկու նախագծով դուրս է գալու, աշխարհի տարբեր բուհերում ևս պլագիատի դեպքեր կան, բայց երբ դրա մեջ բռնեցին, միանգամից հեռացնում են, բազմաթիվ պաշտոնյաներ են հեռացվել, քանի որ պլագիատ է հայտնաբերվել նրանց կատարած աշխատանքներում: Սա նախազգուշական տարբերակն էր, հետագայում կգա ընդհանրապես արգելումը: Քավ լիցի, հակված չեմ կարծելու, որ դա հնարավոր է մեկընդմիշտ վերացնել պլագիատը, սակայն գոնե շատ նվազեցնելը գտնվում է բուհերի դաշտում»:

Ամենաթարմ