Հնդկաստանի խոշորագույն նավահանգիստների շուրջ 20 հազար աշխատակից նպատակ ունի գործադուլ հայտարարել

Հրապարակող՝

Հնդկաստանի խոշորագույն նավահանգիստների շուրջ 20 հազար աշխատակից նպատակ ունի գործադուլ  հայտարարել

Ամենադիտվածներ

Հնդկաստանի խոշորագույն նավահանգիստների շուրջ 20 հազար աշխատակից, ամենայն հավանականությամբ, չորեքշաբթի օրվանից գործադուլ կհայտարարի՝ պահանջելով անհապաղ վերանայել աշխատավարձերը և կենսաթոշակային նպաստները, երեքշաբթի հայտնել են արհմիությունները:

Ըստ Reuters-ի՝ գործադուլի հետևանքով տարբեր նավահանգիստներում մատակարումներն ու բեռների պահուստային պահպանությունը կհետաձգվեն, ինչը այլ ասիական և եվրոպական նավահանգիստներում կբարձրացնի բեռնափոխադրումների ծախսերը և կսրի գերբեռնվածությունը:

«Բանակցությունները փակուղի են մտել, քանի որ արհմիությունների դաշնությունները պահանջում են աշխատավարձի մոտ 10,6 տոկոսով բարձրացում, մինչդեռ կառավարությունը կանգնել է 6 տոկոսի վրա», – նշել է արհմիության ավագ անդամ Սաթյա Նարայանանը:

Արհմիության աշխատակիցները երեքշաբթի հանդիպել են Հնդկաստանի բեռնափոխադրումների դաշնային նախարար Սարբանանդա Սոնովալին:

Նավագնացության նախարարությունը 2021 թվականի մարտին ձևավորել էր երկկողմանի աշխատավարձի բանակցային հանձնաժողով, և աշխատողները վեց ամիս անց ներկայացրել են իրենց պահանջները՝ նախքան նույն տարվա դեկտեմբերին նախորդ համաձայնագրի ժամկետը լրանալը, ըստ արհմիությունների ղեկավարների ստորագրած և Reuters-ի տրամադրության տակ հայտնված հուշագրի:

Թեև աշխատավարձի շուրջ բանակցությունների հանձնաժողովը յոթ անգամ հանդիպել է, չի կարողացել բավարարել նավահանգստի աշխատողների պահանջները, ասված է հուշագրում: Աշխատանքային խումբը Թամիլնադ նահանգի հարավային նավահանգստային քաղաքում՝ Թութուկուդիում հանդիպումից հետո համաձայնել է այս ամիս գործադուլ սկսել: Ակնկալվում է, որ գործադուլը կանդրադառնա այնպիսի նավահանգիստների վրա, ինչպիսին են Չեննայը, Կոչինը և Մումբայը, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է տարեկան 1,62 միլիարդ տոննա:

Ամենաթարմ