fbpx
Աշխարհ

Հնդկաստանում 63,000 թափուր աշխատատեղի համար դիմել է՝ 19,000,000 մարդ

Նոր Դելի – Անիլ Գուջարը Հնդկաստանի մայրաքաղաք էր ժամանել հյուսիս-արևմտյան նահանգ Ռաջաստանի փոքրիկ մի գյուղից՝ կրելով ուսապարկ ու մեծ հույս, որ գտնելու է լավ աշխատանք: Հաջողությունը նրա օգտին չէր: Փետրվարին Հնդկաստանի երկաթուղիների համակարգը հայտարարություն տարածեց կառավարման համակարգում ցածր դիրք ունեցող հաստիքների համար, ինչպիսին է օգնականը, դռնապանը, հավաքարարը, պահակը, ուղեկցողը, ուղեփոխորդը: Հետաքրքրվածները 19,000,000 դիմորդներն էին 63,000 թափուր աշխատատեղերի համար:

Գուջարը՝ ֆերմերի որդին, ով ընտանիքում միակն էր, որ սովորել էր քոլեջում, դիմորդներից մեկն էր: Դելիում գտնվող հարցազրույցների կենտրոնում, որտեղ նա նոյեմբերին քննություն էր տալիս, զգուշավոր հայացքով զննում էր իր պես հարյուրավոր դիմորդների: Գրեթե բոլորը կամ քոլեջի ուսանողներ էին, կամ բարձրագույն կրթություն ստացած, ոմանք նույնիսկ մագիստրոսի կոչում ունեին:

Երկաթուղիներում աշխատանքի պահանջի օրինակը Հնդկաստանի զբաղվածության հիմնախնդրի ցցուն խորհրդանիշն է: Երկիրն ունի աշխարհում ամենաարագ զարգացող հիմնական տնտեսություններից մեկը, բայց չի կարողանում ստեղծել անհրաժեշտ քանակի աշխատատեղեր։ Մի կողմ թողած լավ աշխատանքը՝ նախատեսված բարձրագույն կրթություն ստացած երիտասարդների համար, ովքեր համալրում են աշխատանքի ընդունման գործակալությունը:

2021 թ.-ին 15-34 տարեկան մարդկանց թիվը Հնդկաստանում հասնելու է 480 միլիոնի: Նրանք բավականաչափ կարդացած են և ավելի երկար են դպրոցում սովորում, քան հնդիկների որևէ այլ սերունդ: Տնտեսագետներն ասում են, որ երիտասարդության առաջընթացը հանդիսանում է այս պետության համար հնարավորություն, եթե միայն նման երիտասարդները կարողանան գտնել արդյունավետ աշխատանք: Զբաղվածության վերջին տենդենցները խրախուսող չեն։ Պաշտոնական վիճակագրության հիման վրա կատարված Ազիմ Պրենջ համալսարանի հետազոտությունները ցույց են տալիս 2011-2016 թթ.-ի ընթացքում տեղի ունեցած գործազրկության մակարդակի աճը բոլոր նահանգներում։

Գործազրկության ցուցանիշները նույն ժամանակահատվածի համար կտրուկ աճել է երիտասարդության մոտ, ներառյալ բարձրագույն կրթություն ստացած երիտասարդներին։ Ըստ Սանթոշ Մեհրոտայի, ով զբաղվածության հայտնի տնտեսագետ է, քոլեջն ավարտածների գործազրկության մակարդակն ավելացել է 4.1 %-ից՝ դառնալով 8.4 %։ Հոդվածի մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝ The Washington Post։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ