fbpx
Աշխարհ

Հնդկաստանում անձրևների պատճառով միլիոնավոր մարդիկ հայտնվել են ջրածածկ գոտում

Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասսամ նահանգում ավելի քան 2.6 մլն մարդ ամպրոպային բնույթի անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղից հայտնվել է ջրածածկման գոտում, 11 մարդ մահացել է: Այս մասին հաղորդում է NDTV-ն:

Նահանգում իրավիճակը օրեցօր վատթարանում է: Տարերային աղետն արդեն հասել է նահանգի 33 շրջաններից 28-ին: Նահանգի գետերի, այդ թվում խոշոր Բրահմապուտրա գետի ջրի մակարդակի բարձրացման պատճառով 3 հազար գյուղ ջրի տակ է հայտնվել:

Նահանգի գյուղատնտեսական հողերի ավելի քան 87 հազար հա-ն, այդ թվում այն շրջանները, որտեղ աճեցնում են հնդկական Ասամ թեյը, ջրածածկ է: Օդերևութաբանները նորից հայտարարել են, որ անձրևները կտևեն ևս երկու օր:

Հաղորդվել է նաև, որ Կազիրանգա ազգային պարկի մեծ մասը, որտեղ բնակվում են անհետացման վտանգի տակ գտնվող միաեղջյուր ռնգեղջյուրները և այլ հազվագյուտ կենդանիներ, ջրի տակ է անցել:

Ասամ նահանգի ենթակառուցվածքին լուրջ վնաս է պատճառվել: Տեղում աշխատում են տարերային աղետների արձագանքնման ծառայության աշխատակիցները, որոնք զբաղվում են բնակիչների տարհանմամբ: Ջրհեղեղից վնասված կամուրջները և ողողված ճանապարհները դժվարացնում են փրկարարական գործողությունը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ