fbpx
Աշխարհ

Հնդկաստանում ցիկլոնի պատճառով չեղարկվել են գնացքների չվերթերը

Հնդկաստանի երկաթուղիների նախարարությունն տեղեկացրել է Օդիշա արևելյան նահանգի տարածքով անցնող ավելի քան 220 գնացքների չվերթերի չեղարկման մասին։ Պատճառը այստեղ մոլեգնող «Ֆանի» հզոր ցիկլոնն է։ Այս մասին հայտնում է The Economic Times թերթը:

Հնդկաստանի Քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել է Բհուբանեշվար քաղաքի օդանավակայանը փակելու մասին։ Փակ կլինի նաև Կալկաթայի օդանավակայանը:

Օդիշայի իշխանությունները տարհանել են ավելի քան 1 միլիոն մարդու: Նրանց ուղարկել են ծովափից հեռու ժամանակավոր տեղավորման ճամբարներ:

Նշենք, որ «Ֆանի» ցիկլոնը նահանգ է հասել Բենգալական ծոցի կողմից: Օդերևութաբանների տվյալներով՝ այն իր հետ բերում է տեղատարափներ և ուժգին քամի, որի պոռթկումները հասնում են ժամում 200 կիլոմետրի:

Սպասվում է, որ ցիկլոնը կարող է հասնել հարևան նահանգների որոշ շրջաններ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ