Մարտի 8-ին Հնդկաստանում կանանց համար անվճար են բոլոր թանգարանների և պատմական հուշարձանների մուտքը:
Այս մասին հայտնում է Հնդկաստանի զբոսաշրջության նախարար Պրահլադ Սինգխ Փաթելը: Նա իր Twitter-ում գրել է այս մասին և կցել համապատասխան փաստաթուղթը:
«Հնդկաստանի հնագիտական ծառայության պահպանության ներքո գտնվող հուշարձանների մուտքը կլինի անվճար բոլոր տեղաբնակ և օտարերկրյա կանանց համար»,-նշված է գրության մեջ:
