Հնդկաստանի եւ Պակիստանի սահմանային տարածքները փակվել են միջազգային տրանզիտային չվերթների համար: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անեով հնդկական լրատվամիջոցներին:
Միջազգային չվերթներ իրականացնող օդանավերը նոր ուղղություններ են որոնում: Պակիստանը դադարեցրել է ներքին եւ միջազգային չվերթները Իսլամաբադի, Լահորի, Ֆեյսալաբադի եւ այլ քաղաքների օդանավակայաններում:
Իր հերթին Հնդկաստանի իշխանությունը փակել է օդային տարածքն Ամրիթսար քաղաքի վրա: Ուզբեկական Uzbekistan Airway ավիաընկերության օդանավը ստիպված է եղել վերադառնալ Տաշքենդ:
Ավելի վաղ Պակիստանի զինված ուժերի ներկայացուցիչ, գեներալ Ասիֆ Գաֆուրը հայտարարել էր, որ Քաշմիրի օդային տարածքում պակիստանյան ուժերը խոցել են 2 հնդկական ինքնաթիռ: