Հնդկաստանը կոչ է արել իր քաղաքացիներին՝ ժամանակավորապես լքել Ուկրաինան

Ամենադիտվածներ

Հնդկաստանը նույնպես իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ուկրաինան։

Այս մասին հայտարարություն է տարածվել Ուկրաինայում Հնդկաստանի դեսպանատան պաշտոնական կայքում։

Նշվում է, որ իրավիճակը Ուկրաինայում անորոշ է ու այդ պատճառով կոչ են անում Հնդկաստանի քաղաքացիներին՝ ժամանակավորապես լքել Ուկրաինան, իսկ մյուսներին՝ խուսափել բոլոր ոչ էական ուղևորություններից դեպի Ուկրաինա։

Հայտարարության մեջ ասվում է, որ դեսպանատունը շարունակում է իր բնականոն աշխատանքը և Հնդկաստանի քաղաքացիներին ծառայությունը մատուցելը։

Ամենաթարմ