Հոնկոնգում խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 55 մարդ

Հրապարակող՝

,

Հոնկոնգում խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 55 մարդ

Ամենադիտվածներ

Հոնկոնգի հյուսիսում գտնվող Վան Ֆուկ Քորթ բնակելի համալիրում բռնկված խոշոր հրդեհը դարձել է վերջին տարիների ամենամեծ ողբերգություններից մեկը։ Հրդեհի հետևանքով զոհվել է 55 մարդ, իսկ 268-ը դեռևս անհետ կորած են համարվում։ Հրդեհը պատել է ութ բարձրահարկ շենքերից յոթը, և ավելի քան 700 հրշեջ ներգրավված են եղել հրդեհաշիջման աշխատանքներում։ Հրդեհի պատճառը դեռևս անհայտ է, սակայն հայտնի է, որ այն բռնկվել է վերանորոգման աշխատանքների ժամանակ։

Հոնկոնգի իշխանությունները հայտնել են երեք անձի ձերբակալության մասին՝ կասկածելով նրանց չկանխամտածված սպանության մեջ։ Ձերբակալվածները աշխատում էին այն շինարարական ընկերությունում, որը իրականացնում էր վերանորոգման աշխատանքներ համալիրում։ Ոստիկանությունը հայտնել է, որ շենքերի արտաքին կողմում հայտնաբերվել են նյութեր, որոնք, ամենայն հավանականությամբ, հրդեհակայուն չեն եղել։ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը ցավակցություն է հայտնել զոհվածների և տուժածների ընտանիքներին։

Ամենաթարմ