fbpx
Աշխարհ

Հոնկոնգում ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառվել

Հոնկոնգի ոստիկանությունը քաղաքում կրկին ցույցի դուրս եկած քաղաքացիների դեմ արցունքաբեր գազ է կիրառել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ցուցարարներին ուղղված բազմաթիվ նախազգուշացումներից հետո ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և մինիմում ուժեր նրանց ցրելու համար»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:

Ոստիկանությունը կոչ է արել բոլորին լքել ցույցի անցկացման վայրը: Իրավապահները նաև հիշեցրել են տեղի բնակիչներին փակ պահել պատուհաններն ու անհրաժեշտության դեպքում մնալ տներում:

Հոնկոնգում հունիսից չեն դադարում բողոքի ցույցերը: Ցուցարարները հանդես են գալիս արտահանձնման մասին օրինագծի ուղղումների դեմ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ